Ավետիսներ

Շնորհավոր Նոր տարի,
Ձեր տունը շեն իլի,
Բարով նոր հագնեք,
Միշտ ուրախ իլեք:
Հացը բոլ իլի,
Աչքը կուշտ իլի,
Ձեզ էլ փայ իլի,
Մեզ էլ փայ իլի:

***

Հինը գնաց, նորը կուգա,
Հինը ուրախ ճանապարհեք,
Նորի համար պատրաստեցեք
Դուռ, լուսամուտ բացեք,
Ինչ ուզում եք խնդրեցեք:

***

Ձյունի սպիտակ ալյուր մաղեմ ,

Բերք-բարիքի տարի լինի:
Անուշ-անուշ խմոր շաղեմ,
Արտս ցորեն — գարի լինի,
Կլոր , կարմիր գաթա թխեմ,
Թող թխածս բարի լինի:

Հաշվետվություն. սեպտեմբեր-դեկտեմբեր

Ես Մխիթար Սեբաստացի կրթահամալիր տեղափոխվել եմ սեպտեմբեր ամսին: Ես օգտվում եմ երկարօրյա ծառայությունից: Ինձ այստեղ շատ է դուր գալիս: Ես ունեմ լավ, բարի ուսուցչուհիներ, ընկերներ: Ես ունեմ բլոգ, որտեղ տեղադրում եմ նյութեր: Ես այս տարի հաճախում եմ լողի և հեծանվի պարապմունքի: